![](img/news/29/03/24/default.jpg)
Մարդիկ, որոնք իրենց հետ խոսելու սովորություն ունեն, ավելի լավ հիշողություն ունեն, քան նրանք, ովքեր բացարձակ լռության պայմաններում են աշխատում: 44 ուսանողների մասնակցությամբ անցկացրած գիտափորձի արդյունքում նման եզրահանգման են եկել Մոնրեալի համալսարանի հետազոտողները:
Հարցվածներին առաջարկել են էկրանին պատկերված բառեր հիշել՝ նախ դրանք կարդալով մտքում, այնուհետեւ շշուկով, հետո բարձրաձայն՝ նայելով էկրանին, իսկ հետո բարձրաձայն՝ դիմելով այլ մարդու:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ամենալավը հիշվել են այն բառերը, որոնք ուսանողներն արտասանել են այլ անձի համար: Ըստ գիտնականների, դրան արդյունավետությամբ հետեւում է ինքդ քեզ համար արտաբերված տեղեկությունը:
The Daily Mail-ի փոխանցմամբ, մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ արտասանության փաստն ինքնին, նույնիսկ առանց ձայնի, մեր ուղեղում մեծացնում է բազմասենսորայինների թիվը. այլ կերպ ասած՝ որքան շատ զգացողությունների օրգան է մասնակցում հիշողության գործընթացին, այնքան լավ: