News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Ռումինիան այս շաբաթ Սեւ ծովում հակասուզանավային գործողությունների մշակման վարժանքներ կանցկացնեն։ Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը, կիրակի վարժանքներին մասնակցելու համար Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղակայված բազա է ժամանել հակասուզանավային հետախուզության P-3C Orion ամերիկյան ինքնաթիռը։

«ԱՄՆ-ի եւ Ռումինիայի ռազմական նավաստիները կքննարկեն եւ կմշակեն մարտավարությունը, տեխնիկան եւ ստորջրյա նավերի դեմ գործողությունների կարգը՝ Սեւ ծովում անվտանգություն, հասանելիություն եւ կայունություն ապահովելու համար»,- նշել է 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը։ Զորավարժությունները կընթանան հոկտեմբերի 13-14-ը։

Ներկայումս Սեւ ծովում տեղակայված է ամերիկյան Porter ականակիր նավը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ