News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատարանը երկուշաբթի որոշել է սպառված համարել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիների պատժի ժամկետը եւ ամբողջովին մարել այսպես կոչված «Պալատների գործով» նրանց պատիժը, որի շրջանակներում Մուբարաքի որդիները դատապարտվել էին 3 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Ալ Ահրամ» կայքը։

Ավելի վաղ փաստաբանը դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալները ազատազրկման մեջ 3 տարուց շատ են անցկացրել։ Նա նշել է, որ ազատազրկման ժամկետը 6 ամիս 18 օր առաջ է լրացել, եւ պահանջել է ազատել Եգիպտոսի նախկին նախագահի որդիներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կահիրեի քրեական դատարանը այս տարվա մայիսի 9-ին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին եւ նրա որդիներ Ալիին ու Գամալին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման նախագահական նստավայրերի համար հատկացված պետական գումարները յուրացնելու համար։

Փաստաբանը վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել՝ իր պաշտպանյալների նախնական կալանքի տակ անցկացրած  ժամկետը պատժամիջոցի մեջ ներառելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ