News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն օրենք է ստորագրել ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում դեղամիջոցների շրջանառության ընդհանուր կանոնների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին, երկուշաբթի այս մասին տեղեկացրել է պետության մամուլի ծառայությունը:

Համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2014թ. դեկտեմբերի 23-ին: Փաստաթուղթը սահմանում է միության շրջանակում բժշկական դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքներ ու կանոններ ՝ դեղամիջոցների ընդհանուր շուկա ձեւավորու նպատակով: ԵՏՄ անդամ պետությունները պետք է ներդաշնակեցնեն իրենց օրենսդրությունները դեղամիջոցների շրջանառության ոլորտում, ապահովելով դրանց անվտանգության նկատմամբ միասնական պահանջներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների իրացումը թույլատրվում է, եթե դրանք գրանցվել են սահմանված ընթացակարգին համապատասխան, իսկ դրանց մասին տեղեկություններն էլ գրացվել են միության միասնական ռեեստրում: Դեղամիջոցների արտադրությունն իրականացվում է տվյալ գործունեության թույլատվության հիման վրա, որը  տրամադրվում է տվյալ պետության օրենքով սահմանված կարգով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կազմելու է գրանցված, ինչպես նաեւ որակի պահանջներին չհամապատասխանող, կեղծ ու արգելված դեղամիջոցների տվյալների տեղեկատվական բազա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ