News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Tiffany & Co թանկարժեք զարդերի եւ ժամացույցների խանութը Հոնկոնգի Sotheby’s Hong Kong Magnificent Jewels and Jadeite Autumn Sale աճուրդում ձեռք է բերել այրի վիկոնտուհի Հորկորտի՝ ֆրանսիական թագի ադամանդներով վզնոցը։  Թանկարժեք քարերն արդեն եղել էին ընկերության սեփականությունը, սակայն վաճառվել էին  1887 թվին, տեղեկացնում է  Lenta-ն։

Այրի վիկոնտուհի Հորկորտի վզնոցը զարդարված է ֆրանսիական թանկարժեք թագի  28 ադամանդով։ Ի սկզբանե դրանք զարդարում էին   Great Comb a Pampilles  կախազարդերով խտատամնավոր սանրը։  1887 թվին Tiffany & Co-ն այդ  հին, եռակի երեսակմամբ քարերը ձեռք էր բերել աճուրդով, այնուհետեւ դրանք վաճառել էր միլիոնատեր բանկիր Ջունիուս Սփենսեր Մորգանին։  Քարերը ժառանգաբար փոխանցվել էին նրա ծոռնուհուն՝ Մերի Էթել Բերնսին, որի ամուսնական անունն էր դերկոմսուհի Հարկորտ։ Հենց նա էլ հետագայում պատվիրել էր բացառիկ ադամանդներով այդ վզնոցը։ Ավելի քան մեկ հարյուրամյակ անց քարերը վերադարձել են  Tiffany & Co-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ