News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ին  դրական եզրակացություն է տվել իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկվածի պաշտպանը՝ Գրիշա Բալասանյանը:

Նա տեղեկացրեց, որ դրական եզրակացությունն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, միջնորդությունն արդեն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Նիստի օրը դեռ նշանակված չէ:

Նշենք, որ Գրիշա Բալասանյանը դիմել էր Մարդու Իրավունքների պաշտպանին եւ Արդարադատության նախարարին, որպեսզի գործընթացն արագացվ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ. օգոստոսի 20-ին «Էրեբունի» ԲԿ-ից Սողոմոն Քոչարյանի մորը տրամադրվել է որդու ախտորոշումը: Ըստ այդմ, 20 տարի անազատության մեջ գտնվող, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ