Եվրոպան եւ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասին պիտի Սիրիայի հակամարտության կողմերին երկխոսության մղեն հանուն քաղաքական կարգավորման։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք առաջարկել ենք Մոսկվայում բարձր ռազմաքաղաքական մակարդակի հանդիպում անցկացնել․․․ առայժմ պատասխան չկա։ Ենթադրում եմ, որ Ռուսաստանի կողմից դա կարող էր իրոք ներկայացուցչական պատվիրակություն լինել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, պատվիրակության կազմի մեջ կարող էին մտնել նաեւ զինվորականներ, ասենք՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալը, նաեւ՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,-ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե ուզում ենք արդյունավետ աշխատել, անհրաժեշտ է աշխատանքը տեղափոխել ավելի լուրջ՝ առարկայական մակարդակ, բայց պակաս կարեւոր չէ նաեւ տարածաշրջանի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի հետ աշխատելը»,-հավելել է Ռուսաստանի նախագահը։