News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ադրբեջանցի համառ Ռոմեոյի անառողջ կրքի զոհը 19-ամյա հայուհի է դարձել։ Տղամարդը աղջկան դանակահարել է Մոսկվայի մետրոյի «Օտրադնոե»  կայարանի մոտ, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։ Սպանված Աննան (բոլոր անունները փոխված են) սովորում էր Ռուսաստանի Պիրոգովի անվան բժշկական համալսարանում։ Նրա շուրջբոլորը մշտապես պտտվում էր ոչ ադեկվատ վարքով 19-ամյա մի ադրբեջանցի՝ Էդիկը, որը սովորում էր ՌԴ ՊՆ Ռազմական ուսումնարանի 3-րդ կուրսում։

Աղջիկն ու տղան հանդիպում էին դպրոցում, սակայն հետո Աննան որոշել էր վերջ դնել հարաբերություններին, իսկ Էդիկին դա դուր չէր եկել, եւ նա պարբերաբար փորձում էր իր աննորմալ վարքով արժանանալ աղջկա ուշադրությանը։

Նա մշտապես հետեւում էր աղջկան, սպառնում ուժ գործադրել։ Աղջկա հայրը բազմիցս հանդիպել էր տղայի մոր հետ՝ իրավիճակը պարզելու համար, սակայն կինը նույնպես հեռու է եղել ադեկվատ վարք դրսեւորելուց. նա ասել էր, որ նորմալ է համարում իր տղայի արարքը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ աղջիկն ու նրա հայրը մի քանի անգամ դիմում են գրել ոստիկանություն, սակայն քննիչները հանցագործության տարր չեն գտել տղայի արարքում։

Երկրպագուի հետապնդումներն ավարտվել էին հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19։00-ին։ Երեկոյան տուն վերադառնալիս Աննան հաղորդագրություն էր ուղարկել հորը, որպեսզի վերջինս դիմավորի իրեն։ Սակայն աղջկան դիմավորելու դուրս եկած հայրը Խաչատրյան փողոցի 16 տան մոտ գտել էր դստեր մարմինը։ Նախնական վարկածի համաձայն՝ աղջկան մետրոյի մոտ դիմավորել էր ադրբեջանցի երիտասարդը՝ իր ընկերների հետ, տարել նրան մի կողմ եւ տեղի ունեցած զրույցից հետո դանակի մի քանի հարված հասցրել աղջկա որովայնին։ Հայրը ցանկացել է ինքնադատաստան տեսնել տղայի նկատմամբ։ Կասկածյալը ձերբակալված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ