![](img/news/29/07/28/default.jpg)
Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայտնի քրեական հեղինակություն համարվող, «Խալիսկո. նոր սերունդ» թմրակարտելի անդամ Դանիել Կինտերո Ռիեստրային։ Ինչպես հայտնել է Անվտանգության ազգային հանձնաժողովի ղեկավար Ռենատո Սալես Էրեդիան, Դանի մականունով թմրաբարոնը ձերբակալվել է Յուկատան թերակղզու Կանկուն քաղաքում առանց մեկ կրակոց արձակելու։
Հանցագործը հետախուզվում էր մի շարք ծանր եւ հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Նրան կասկածում են առնվազն 4 սպանության մասնակցելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։