News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում մալայզիական ավիաընկերության օդանավի վթարի հետեւանքով զոհված Մալայզիայի քաղաքացիների ընտանիքները պահանջում են դատել ողբերգության մեղավորներին, հայտնել է «Բերնամա» մալայզիական պետական լրատվական գործակալությունը:

Գործակալությունը մեջբերում է վթարի հետեւանքով զոհված Մալայզիայի քառասուներեք քաղաքացիներից իննի ազգականների խոսքը: Գործակալությունը նրանց կարճ հարցազրույցներն էր ձայնագրել երեքշաբթի՝ վթարի հետաքննության արդյունքների մասին Նիդեռլանդների անվտանգության խորհրդի զեկույցի հրապարակումից հետո:

Malaysia Airlines ավիաընկերության վթարի ենթարկված օդանավում մալայզիացի 28 ուղեւոր կար ու անձնակազմի 15 անդամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհվածների բոլոր այն ազգականները, որոնց հարցաքննել էր գործակալությունը, պահանջում են ավարտին հասցնել վթարի փաստով քրեական հետաքննությունը ու մեղավորներին պատասխանատվության կանչել:

Վթարի հետեւանքով զոհվածների հարազատներն ընդհանուր առմամբ բավարարված են Նիդեռլանդների անվտանգության խորհրդի հետաքննության արդյունքներով, սակայն նրանք բոլորը պահանջում են արագացնել քրեական հետաքննությունը, որը կարող է պատասխանել այն հարցին, թե ով ու ինչու է քաղաքացիական օդանավի վրա ՀՕՊ հրթիռ արձակել:

«Ես համակարպվել եմ կատարվածին: Ամուսնուս վերադարձնել այլեւս հնարավոր չէ: Բայց կարելի է ու պետք է պատժել նրանց, ովքեր արձակել են այդ հրթիռը»,- գործակալությանն ասել է Մարիամ Յուսոֆը՝ МН17 չվերթի հրամանատար, կապիտան Վան Ամրանի այրին:

«Մենք՝ զոհվածների հարազատներս ու ազգականներս, ուզում ենք, որ այդ հրթիռն արձակողները ու կազմակերպիչները գտնվեն ու պատասխանատվության կանչվեն: Մենք համարում ենք, որ արդարությունը պետք է հաղթանակի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ