News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 2015թ. օգոստոսին Հայաստանում էժանացել է հացամթերքը, մսամթերքը, սուրճը, կակաոն, ալկոհոլային խմիչքները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների Վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

«2015թ. առաջին եռամսյակում արձանագրվել է 2,3% գնաճ, 2-րդ եռամսյակում՝ 2.3% գնանկում, իսկ վերջին եռամսյակում՝ 2% գնանկում: Սեպտեմբերին գրանցվել է 0,1% գնաճ. պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ, ոչ պարենային ապրանքատեսակները թանկացել են 0.6%-ով: Եթե համեմատենք նախորդ տարվա օգոստոսի հետ, ապա թանկացել են բանջարեղեն-կարտոֆիլային խումբը, ոչ ոգելից խմիչքները: Դրան հակառակ էժանացել են հացամթերքը, մսամթերքը, ծխախոտը, սուրճը, կակաոն, ալկոհոլային խմիչքները, շաքարավազը, միրգը»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:

Մասնագետի խոսքով՝ 9 ամսվա կտրվածքով 13 ապրանքախմբերից 5-ում գնաճ է արձանագրվել, իսկ մյուս 8-ում՝ գնանկում, այդ թվում բանջարեղեն-կարտոֆիլային խումբն էժանացել է 32,7 տոկոսով, ձուն՝ 25,9 տոկոսով,  ձկնամթերքը՝ 14,1 տոկոսով, միրգը՝ 12 տոկոսով, շաքարավազը՝ 10 տոկոսով. «Այս ժամանակահատվածում թանկացել են հացամթերքը, սուրճը, թեյը, կակաոն, ոչ ոգելից խմիչքը»:

Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ ապրանքնատեսակները թանկացել են 3,3 տոկոսով: Ինչ վերաբերում է կուտակային ցուցանիշին, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 4,7 տոկոս գնաճ, այդ թվում` պարենային ապրանքները թանկացել են 4,9 տոկոսով:

«Թանկացել են սմբուկը, կանաչ սոխը, լոլիկը, սխտորը, իսկ էժանացել են գազարը, կարտոֆիլը, գլուխ սոխը, պղպեղը: Եթե համադրենք նախորդ տարվա սեպտեմբերի հետ, ապա բանջարեղենը բավականին թանկացել է. կաղամբը` 49 տոկոսով, կարտոֆիլը` 24 տոկոսով, լոլիկը` 38,9 տոկոսով, սխտորը` 41 տոկոսով»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ էժանացել է վարունգը, գլուխ սոխը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ