News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ծրագրերի մեծ մասը Հայաստանում գործելու է «ԵՄ-ն հանուն բիզնեսի» բրենդի տակ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերին նվիրված քննարկման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության եւ համագործակցության գրասենյակի ղեկավար Լուդովիկ Չեխանովսկին՝ հավելելով, որ ԵՄ-ն սովորաբար աշխատում է իրականացնող գործընկերների հետ միասին, ուղղակի օժանդակություն չի տրամադրում:

«Հաջորդ տաարի մեկնարկելու ենք մի շարք նախագծեր, որից մեկը ՎԶԵԲ-ի հետ։ Ծրագրերից մեկով կաշխատենք իշխանությունների հետ, որն ուղղված կլինի ՓՄՁ-ների զարգացմանը: Կարեւոր է, որ ՀՀ իշխանությունը բարելավի բիզնես կլիման եւ եվրոպական ընկերությունները ներդրումներ անեն այստեղ»,-ասաց Չեխանովսկին:

Նա նկատեց, որ իրենք շատ մտահոգություններ են ստանում տարբեր հայկական ընկերություններից, որոնք բողոքում են իշխանությունների կողմից ոչ բարյացկամ վերաբերմունքից: «Մենք այդ ուղղությամբ եւս պիտի աշխատենք»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ՓՄՁ-ների խնդրին, Չեխանովսկին նշեց, որ նրանց համար բավական բարդ տարի է եղել։ «Խոսակցություններից շատերի հիմքում, որ ես ունեցել եմ ընկերությունների հետ, այն է, որ ՓՄՁ-ները ավելի մեծ ճնշումների տակ են, քան 4 տոկոս տնտեսական աճի դեպքում կարող էր լինել։ Թերահավատություն կա վիճակագրական թվերի հետ կապված, թեեւ չպիտի կասկածի տակ դնենք դրանք: Ուղղակի տարին է վատը»,իր խոսքն ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ