Սիրիայում իրանցի երկու բարձրաստիճան հրամանատար է սպանվել: Ինչպես հայտնում է իրանական FARS գործակալությունը, գնդապետ Ֆարշադ Հասունիզադեն ու նախկին բրիգադի հրամանատար Համիդ Մոխթարբանդը սպանվել են Սիրիայում, որտեղ նրանք ահաբեկիչների դեմ պայքարում ռազմական խորհրդականներ էին: Զինվորականները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վետերաններ էին:
Ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում սպանվել է իրանական բրիգադի գեներալ Հոսեյն Համադանին: