News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով առանձնացված վարույթի նախաքննությունը:

Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ 2006 թվականի հունիսին Սեդրակ  Զատիկյանի սպանությունը դրդելուն մասնակցություն է ունեցել քաղաքացի  Ն.Խաչատրյանը։ Վերջինս  Ս.Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Ա.Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել` պատվիրել է սպանել Սեդրակ Զատիկյանին:

Ա.Առուշանյանը, ընդունելով Սեդրակ Զատիկյանին գումարի դիմաց սպանելու պատվերը, 2006 թվականի հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Ա.Հովհաննիսյանի եւ Լ.Ղեւոնդյանի օժանդակությամբ, Երեւան քաղաքի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների հատման խաչմերուկում, 1992 թվականից ապօրինի ձեռք բերած եւ այդ պահին կրած, հրազեն հանդիսացող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Սեդրակ Զատիկյանի  վարած «Մերսեդես Բենց G-55» մակնիշի «10 ՏՏ 045» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա։ 

Արդյունքում՝ ավտոմեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը եւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում մահացել են: Սպանությունից հետո Ա.Առուշանյանը Ն.Խաչատրյանից եւ Ս. Հակոբյանից, վերջիններիս ընկերոջ միջոցով, Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամասում ստացել է սպանության դիմաց խոստացված գումարի մի մասը, իսկ  մնացած մասը չի ստացել՝ հետագայում ունեցած տարաձայնությունների պատճառով:

Ն.Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2007 թվականի հուլիսի 9-ին, եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է 8 տարի անց՝ 2015 թվականի մայիսին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ն.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Նշենք, որ մյուս 4 մեղադրյալների մասով քրեական գործերը դատարան են ուղարկվել ավելի վաղ, եւ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ