News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Որեւէ խոչընդոտ չկա զարգացնելու Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհագ Ջահանգիրին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո։ Երկկոմ ձեւաչափով հանդիպումից հետո կայացել է պատվիրակությունների հանդիպումը։

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ Իրանի փոխնախագահը նկատել է, թե հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերոց հարցեր։ «Հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չկան»,- ամփոփել է ԻԻՀ փոխնախագահը։

Նրա խոսքով, Իրանի հաջողությունները 5+1 ձեւաչափում նոր պայմաններ եւ նոր հեռանկարներ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար։ Փոխնախագահը նշել է, թե էլեկտրահաղորդակցության երրորդ գծի շինարարությունը, որը, նրա բառերով, բարդություններ ունի, շնորհիվ աննցած տարի վարչապետ Աբրահամյանի այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների շարունակվում է, եւ, հույս ունեն, շուտով կավարտվի։

Փոխնախագահը նշել է,թ ե հանդիպմանը քննակվել են տրանսպորտային հաղորդակցության եւ երկաթուղյաին հաղորդակցությանը առնչվող հարցեր։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ հարցեր են քննարկվել, միայն հույս է հայտնել, թե տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցությամբ կհաջողվի Պարսից ծոցը կապել Սեւ ծովի հետ։

Ջահանգիրին նշել է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համագործակցության նոր պատուհան է բացում միաժամանակ ընդգծելով միասնական մաքսային պատուհանի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։ 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ