Ապօրինի երեք միգրանտներ ֆրանսիական Կալեից փորձել են Մեծ Բրիտանիա թափանցել բեռնատարով, որում Ռուսաստանից բերված վանդակով ճերմակ արջ է եղել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նիսան անունով ճերմակ արջին պետք է Մեծ Բրիտանիա հասցնեին Մոսկովյան կենդանաբանական այգուց: Ֆրանսիական Կալեի նավահանգստից ոչ հեռու ապօրինի երեք ներգաղթյալներ կոտրել են բեռնախցի կողպեքը եւ, չվախենալով վտանգավոր կենդանուց, բեռնախցիկ բարձրացել եւ իրեն հետեւից փակել դռները:
Սակայն Միացյալ Թագավորություն հասնել նրանք չեն կարողացել: 10 րոպե անց ֆրանսիական ոստիկանները հայտնաբերել են նրանց: Նշվում է նաեւ, որ միջադեպի արդյունքում արջը չի տուժել: