News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հոկտեմբերի 26-27-ին այցելելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ օրերին տեղի է ունենալու նաեւ մշտադիտարկում:

«Ցանկացած այսպիսի հանդիպում մենք կարեւորում ենք, քանի որ նման հանդիպումների ժամանակ քննարկում ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ հակամարտությանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ համանախագահները պաշտոնական հանդիպումներ կունենան ԼՂՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության բանակ հրամանատարի հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ մինչեւ Արցախ մեկնելը՝ համանախագահներն այցելելու են Երեւան, իսկ արդեն հոկտեմբերի 28-ին կլինեն Բաքվում:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ միջնորդները կայցելեն տարածաշրջան, որպեսզի հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ նախապատրաստեն նրանց հաջորդ հանդիպումը:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում համանախագահները համատեղ հանդիպում էին ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ