News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիետնամը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը։ Այդ մասին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կունգը։

«Մենք քննարկում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Ընդհանուր առմամբ Վիետնամը դատապարտում է ցանկացած ազգի դեմ իրականացրած ցեղասպանությունը»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով Երեւանի եւ Հանոյի միջեւ հարաբերությունների պատմությանը՝ Հա Հունգ Կունգը նշեց, որ երկու երկրների միջեւ միշտ բարեկամական հարաբերություններ են եղել, իսկ Վիետնամի պատերազմի տարիներին Հայաստանը օգնել է ավելի քան 1000 կադրերի նախապատրաստման գործում։ Նրանցից շատերն մինչ օրս աշխատում են ինչպես պետական համակարգում, այնպես էլ երկրի տարբեր կազմակերպություններում։

«Դա մեծ ներդրում է մեր հարաբերությունների ժառանգությունում, որը պետք է հետայսու եւս զարգացնել»,-ամփոփել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ