News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծման հնարավոր չէ հասնել, եթե անտեսվի փախստականների խնդիրը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, խնդիրը միշտ չէ, որ քննարկվում է հրապարակավ, բայց բոլոր հանդիպումներում դրա արժանի ուշադրություն է դարձվում: «Տարածաշրջանում հարյուր հազարավոր փախստականներ կան, նրանց պետք է լսել»,-հայտարարել է ամերիկացի միջնորդը՝ հավելելով, որ փախստականներին եւ ներքին տեղահանվածներին եւ ներքին տեղահանվածներին պետք է հնարավորություն տալ վերադառնալ իրենց տները:

Համանախագահը նաեւ հայտնել է, որ այս անգամ Ադրբեջան այցի ժամանակ հանդիպելու է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Տարածաշրջան նախորդ այցի ժամանակ տեղի էր ունեցել հանդիպում Ադրբեջանից փախած հայ փախստականների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ