News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ԵՄ-ն Հայաստանին պետք է տրամադրի ազատ վիզային ռեժիմ, ինչը երկարաժամկետ գործընթաց է, սակայն Հայաստանի քաղաքացուն հնարավորություն կտա մոտիկից ճանաչել Եվրոպան եւ այդ արժեքային համակարգը։ «168 ժամ»-ի հետ զրույցում նշել է  Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։

Նրա խոսքով՝ սա կօգնի քաղաքացուն, հետեւաբար՝ նաեւ իշխանությանը՝ ճիշտ որոշում կայացնել։ «Շարժունակությունը չափազանց կարեւոր գործիք է, շատ դեպքերում՝ որոշիչ երկրների համար։ ԵՄ-ն այսօր բազում խնդիրների, այդ թվում՝ ներգաղթյալների ճգնաժամի հետեւանքով՝ երկարաձգում է Ուկրաինային եւ Վրաստանին ազատ վիզային ռեժիմի շնորհումը, սակայն դա վաղ թե ուշ տեղի է ունենալու։ Հայաստանին եւս կտրվի նման հնարավորություն՝ իշխանությունների ցանկության դեպքում»,- ասաց Կաշչյունասը՝ հավելելով, որ ԵՄ-ի պահանջները, համապատասխան բարեփոխումներն իրականացնելու դեպքում, Հայաստանը կարող է ավելիին հավակնել ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Անդրադառնալով ԵՄ Արեւելյան հարեւանության գոտում առկա անվտանգության խնդիրներին՝ նա ասաց, որ այդ հարցերում ԵՄ-ն ավելի համարձակ դիրքորոշում պետք է ունենա։ «Սակայն էլի պետք է խոսեմ կարծիքների բախման մասին։ ԵՄ-ն կարող է աջակցել խաղաղության ձեւավորմանը ԼՂ հակամարտության գոտում, եւ, կարծում եմ՝ դա պետք է անի՝ քիչ-քիչ բարեփոխելով հակամարտության մեջ գտնվող երկրներին։ Սա է, կարծում եմ՝ լուծումը, բայց մոտ ապագայում, ըստ իս, ԵՄ-ն կենտրոնացած է լինելու ոչ թե՝ ԱլԳ խնդիրները լուծելու, այլ՝ իր խնդիրները լուծելու վրա։ Կարծում եմ, որ ԱլԳ ապագան վտանգի տակ չէ, քանի որ ԵՄ-ն գտավ ելքերը»,- ասաց Լաուրինաս Կաշչյունասը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ