News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

70 տարվա հնեցման՝ հայկական «Արարատ» կոնյակը Լոնդոնի աճուրդում վաճառվել է շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է «Asbarez.com» կայքը:

Հատուկ աճուրդը նվիրված էր Միացյալ թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլիի մահվան 50-րդ տարելիցին: Աճուրդը հովանավորել է Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը, կազմակերպչական աշխատանքները հովանավորել են ՄԹ-ում Մոնակոյի դեսպան Էվելին Ջենթան, ՄԹ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ աճուրդում վաճառվել են Չերչիլիի նախընտրած խմիչքները, ծխախոտները, հագուստը եւ այլն:

Աճուրդի ժամանակ մեծ հետաքրքրություն է եղել հայկական կոնյակի նկատմամբ: Վաճառքից ստացված գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ