News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 68 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40 900 տոննայի դիմաց։

Այդ թվում` արտահանվել է 10 500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5870  տոննայի դիմաց, 980 տոննա խնձոր՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 տոննայի դիմաց, 210 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 63 տոննայի դիմաց։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե այսօրվա  դրությամբ հանրապետությունից արտահանվել է  նաեւ  10 100  տոննա կաղամբ եւ ծաղկակաղամբ՝ նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի 1965 տոննայի դիմաց, 2770 տոննա բողկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 750 տոննայի դիմաց,  1450 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 880 տոննայի դիմաց։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը  հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Իրանի Իսլամական Հանրապետություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ