News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հակված է սահմանադրական փոփոխությունների օգտին, սակայն վերջնական դիրքորոշումը կներկայացնի Կենտրոնական Կոմիտեի պլենումից հետո:  Այդ մասին նոյեմբերի  16-ին հայտնել է ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:  Նրա խոսքով, այսօր հանրապետության 22 հազար կոմունիստներին անհանգստացնում են ոչ այնքան սահմանադրական փոփոխությունները, որքան հայ-ռուսական հարաբերությունները: 

«Մենք կլինենք այն իշխանության կողքին, որը պահպանում է Երեւանի եւ Մոսկվայի միջեւ բարեկամությունը», - ընդգծել է Սարգսյանը: Վերջերս, հավելել է նա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է կուսակցության պատվիրակությանը:  «Հանդիպման ընթացքում մենք երկրի ղեկավարին մի շարք առաջարկներ ներկայացրեցինք եւ քննարկեցինք մեզ անհանգստացնող հարցերը», - ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում հանրաքվե տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որոնցով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական ձեւի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ