Այսօր` սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների օրենսդրական կարգով ներկայացրած Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի մասին ՀՀ օրենքի նախագիծը:
«Ժառանգությունն» առաջարկում է հունիսի 29-ը հռչակել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր:
Ստանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը` այն կներառվի քառօրյա նստաշրջանի օրակարգում: