News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնելու հայոց բազմաչարչար կառավարությունը՝ նոր դեմքերով: Ընդ որում, կարծես պայմանավորված էր, որ գործադիրում ներկայացված կլինի նաեւ ՀՅԴ-ն: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու բյուջեին, ինչն էլ նշանակում է՝ ՀՅԴ-ն առաջին հերթին դեմ է Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, ոմանք համոզված են, որ այս վարքագծով ՀՅԴ-ն «բան» է հասկացնում Հովիկ Աբրահամյանին՝ իր ուզել-չուզելիքի մասով:

Չնայած, ըստ մեր աղբյուրների, ՀՅԴ-ում եւս խնդիրներ կան. 125-ամյա «ծերուկը» երկգլխանի է դարձել, եւ Յանուսի նման չի կողմնորոշվում՝ որ կողմի վրա թեքի գլուխները: ՀՅԴ-ի մի մասը՝ Դավիթ Լոքյանի «բլոկը», կողմ է դեկտեմբերին կոալիցիայի մեջ մտնելուն: Հիշենք, որ Լոքյանը ոչ միայն Հովիկ Աբրահամյանի հետ քավոր-սանիկ է, այլեւ ոչ անհայտ ընկեր Հրանտի դաշնակցական օպոնենտ, ամերիկյան թեւի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի հետ է շատ մոտ: Լոքյանը «բաջանաղորեն» մոտ է նաեւ այսօր ՀՅԴ-ում «ուժեղ» խաղացող, ընկեր Հրանտի մտերիմ (նաեւ՝ Սամվել Կարապետյանի հետ մտերիմ) Աղվան Վարդանյանի հետ:

Իսկ ընկեր հրանտի թեւն այս պահին հակված չէ մտնելու կոալիցիա մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ «փոքր» պորտֆելներով մեծ պատասխանատվություն չկիսելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ