![](img/news/29/79/63/default.jpg)
Վանաձորի «Քիմիագործների» այգում նոյեմբերի 22-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը, նա Խնձորուտ գյուղի բնակիչ էր, 74 տարեկան:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, դեռ հայտնի չէ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: