![](img/news/29/79/71/default.jpg)
Մեքսիկայի Պուեբլա նահանգում ավտոբուսը բախվել է մարդատար մեքենային, որի հետեւանքով առնվազն 24 մարդ է մահացել: Զոհերից երկուսը եղել են մեքենայում, մնացածը՝ ավտոբուսում, որը հրդեհվել է:
10 ուղեւորներ հասցրել են դուրս գալ այրվող ավտոբուսին պատուհանից, եւս 10-ը վիրավորվել են:
Տեղի իշխանությունների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, բախումից հետո մեքենան փակել է ավտոբուսին դռների մուտքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ ավտոբուսը դուրս էր եկել Վերակրուս նահանգի Պոսա Ռիկա դե Իդալգո քաղաքից: Ավտոբուսի շատ ուղեւորներ ուսանողներ են եղել: