![](img/news/29/80/20/default.jpg)
Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելու ֆոնին դեռ վաղ է եւ ճիշտ չէ խոսել Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատթարացումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ճիշտ չէր լինի գնահատականներ տալ, հայտարարություններ անել նախքան լիարժեք պատկերն ունենալը։ Պետք է զինվել համբերությամբ, սա լուրջ պատահար է»,- ընդգծել է Պեսկովը, փոխանցում է LifeNews-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքով թռչելիս Թուրքական ԶՈւ-ն խոցել էր Սու-24 ռուսական կործանիչը։