News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիմել է լրատվամիջոցներին՝ կոչ անելով չտարածել Վրաստանի հասցեին իսլամիստ զինյալների տարածած տեսաուղերձը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Նինո Գիորգոբիանին։

«Կոչ եմ անում եւ խնդրանքով դիմում եմ լրատվամիջոցներին։ Պետական անվտանգության նկատառումներից ելնելով՝ մի՛ նպաստեք սպառնալիքներ պարունակող այդ ուղերձի տարածմանը։ Անվտանգության ծառայությունը զբաղվում է այդ հարցով։ Արդեն հետաքննություն է ընթանում»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին վրացական լրատվամիջոցները, նոյեմբերի 23-ին համացանցում տեսաուղերձ էր հրապարակվել, որը իբր պատրաստել էին ԻՊ զինյալները։ Տեսանյութում վրացերեն խոսող մի քանի զինված անձ Վրաստանում ապրող մուսուլմաններին կոչ են անում աջակցել ԻՊ-ին։ Տեսանյութում նաեւ Վրաստանի հասցեին սպառնալիքներ են հնչում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ