ԱՄՆ Թեքսասի նահանգի Ֆորթ Հուդ ռազմաբազայում ուղղաթիռ է կործանվել։ Անձնակազմի բոլոր 4 անդամները զոհվել են։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԶՈւ ներկայացուցիչներին։
UH-60 Black Hawk ուղղաթիռը կործանվել էր տեղական ժամանակով ժամը 17։49-ին (Երեւանի ժամանակով ժամը 03։49)։ Օդաչուները պլանային մարզական թռիչք էին իրականացնում։
Տարվում է հետաքննություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։