News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կողմից արված առաջարկություններն արտացոլվել են Եվրոպայի Հարեւանության քաղաքականության վերանայման փաստաթղթում, մասնավորապես, ԵՄ կողմից գործընկեր պետությունների նկատմամբ տարբերակված մոտեցման որդեգրումը: Այս մասին, նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ԱլԳ 6 գործընկեր երկրների եւ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ։

Եվրոպական Արտաքին հարաբերությունների ծառայության նորանշանակ տնօրեն Թոմաս Մեյր Հարթինգի նախագահությամբ անցած հանդիպման նպատակն էր քննարկել Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներից բխող քայլերը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացը։

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի կողմից արված առաջարկություններն արտացոլվել են ԵՀՔ վերանայման փաստաթղթում, մասնավորապես, ԵՄ կողմից գործընկեր պետությունների նկատմամբ տարբերակված մոտեցման որդեգրումը, ինչը հնարավորություն կտա լիովին օգտագործել կողմերի ներուժն ու կարողությունները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ԵՄ-ի հետ համագործակցությունը առաջ մղելու համար։

Հայաստանի արտգործնախարարի տեղակալը կարեւորեց տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ համագործակցության խթանումը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումներին, այդ թվում՝ նոր իրավական փաստաթղթի շուրջ Երեւանի եւ Բրյուսելի միջեւ մեկնարկելիք բանակցություններին ու ԵՄ մի շարք ծրագրերին Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր։

Հանդիպման մասնակիցները նաեւ մտքեր փոխանակեցին Թբիլիսիում նոյեմբերի 26-ին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների ոչ-պաշտոնական երկխոսության օրակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ