News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետության» ահաբեկիչների գրաված տարածքներից մեծ քանակությամբ նավթ է մատակարարվում Թուրքիա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է RT-ը։

«Մենք վաղուց արձանագրել էինք այն փաստը, որ գրավված տարածքներից մեծ քանակությամբ նավթ եւ նավթամթերք է մատակարարվում Թուրքիա։ Այստեղից էլ խմբավորումների ֆինանսական սնուցումը։ Իսկ հիմա նաեւ մեզ թիկունքից հասցված հարվածներ, հարվածներ մեր  օդանավերին, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ»,- նշել է Պուտինը։

«Եթե ԻՊ-ն այդքան գումարներ ունի, իսկ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, եթե ոչ միլիարդավոր դոլարների, ապա դա նավթից ստացվող եկամուտների եւ դրան գումարած՝ մի ողջ պետության Զինված ուժերի կողմից ստացվող աջակցության հաշվին է։ Այդ դեպքում հասկանալի է, թե ինչու են նրանք իրենց այդպես հանդուգն պահում»,- ասել է Պուտինը, փոխանցում է LifeNews-ը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր, որ Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին այսօր խոցվել է ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչը։ Նախնական տեղեկություններով՝ 2 օդաչուներից մեկը զոհվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ