News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Պռոշյան գյուղում մարտի 3-ին հնչած կրակոցների գործով 2-րդ կասկածյալը հայտնաբերվեց նոյեմբերի 17-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ ոստիկանության՝ մարտի 3-ին Պռոշյան գյուղում հնչած կրակոցների գործով կասկածյալ, Պռոշյանի բնակիչ Նշան Ավետիսյանն օգոստոսի 12-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Մինչդեռ գործով մյուս կասկածյալին՝ Տրդատ Ասատրյանին, ոստիկանները հայտնաբերեցին նոյեմբերի 17-ին Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում գտնվող ավտոտեխսպասարկման կետից:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Պռոշյան գյուղում՝ պուրակի եւ գյուղապետարանի դիմացի խաչմերուկում: Գյուղապետարանի պատին տեղադրված տեսախցիկները ֆիքսել էին կատարվածը:

Տեսանյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ առաջին անգամ մեքենայից տուժողին ինչ որ բան են ասում, կամ գուցե սպառնում, այնուհետեւ նա վազում է մեքենայի հետեւից եւ ամենայն հավանականությամբ հայհոյում, ինչից հետո մեքենա հետ է վերադառնում եւ տեղի է ունենում հրաձգությունը:

Դեպքին ականատես վկան եւ մեքենայի համարանիշերն էր տեսել, եւ կրակողին էր ճանաչել: Նրա ցուցմունքի համաձայն կրակողը Պռոշյանի բնակիչ Նշան Ավետիսյանն է, իսկ մեքենայի ղեկին եղել է Տրդատ Ասատրյանը:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ