«Էյր Արմենիա» ավիաընկերությունը դիմել է դատարան՝ բողոքարկելով սնանկ ճանաչվելու մասին որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ավիաընկերությունից:
Ավիաընկերության ներկայացուցիչներն առաջիկայում ներկայացնելու են առողջացման ծրագիր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ: Սակայն նոյեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ ճանաչեց «Էյր Արմենիային»: