News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Բալթիմոր քաղաքի օդանավակայանում ոստիկանությունը չվերթից իջեցրել է 4 ուղեւորների այն բանից հետո, երբ օդանավում նրանց կողքը նստած ուղեւորուհին հայտարարել է, որ նրանցից մեկին հաղորդագրություն է եկել «դինամիտ» բառով, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով  The Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, Փարիզի ահաբեկչություններից մի քանի օր անց, Spirit Airlines ավիաընկերության օդանավում, որն ուղեւորվում էր Չիկագո եւ արդեն թռիչքուղու վրա էր:

Ուղեւորներից մեկը դիմել է օդանավի անձնակազմին եւ հայտնել, որ իր հարեւանությամբ նստած մարդը մի քանի հեռախոսազանգ է կատարել եւ խոսել է «ոչ անգլերեն»: Զգոն կինը պնդել է, որ ինքը աչքը գցել է հարեւանի հեռախոսին եւ տեսել այնտեղ երկու բառ՝  BLR եւ Dynamite (BLR-ն Հնդկաստանի Բանգալոր քաղաքի օդանավակայանի կոդային անվանումն է):

Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ տերմինալ, իսկ կասկածելի ուղեւորին եւ նրա երեք ընկերներին հարցաքննել են, սակայն ազատ են արձակել առանց որեւէ մեղադրանք առաջադրելու: «Նրա բջջային հեռախոսում նման հաղորդագրություն չի հայտնաբերվել»,-ասել է ոստիկանության տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Ջոնաթան Գրինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ