ԱԷՄԳ-ը հաստատում է, որ Իրանի միջուկային ծրագրի հնարավորությունների սահմանափակման ուղղությամբ Թեհրանի քայլերը իրականացվում են գործակալության հսկողության տակ: Այս մասին հայտնել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
«Գործակալությունը նախապատրաստական միջոցառումներ է իրականացնում՝ Գործողությունների համատեղ եւ համապարփակ պլանի շրջանակներում Իրանի պարտավորությունների կատարման վերահսկման համար, այդ թվում հսկում է քայլերը, որոնք Իրանը սկսել է ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ամանոն նաեւ նշել է, որ ԱԷՄԳ-ը եկող շաբաթ կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի վիճելի բնագավառների մասին վերջնական զեկույցը: