News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

1952թ. Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը անհեռանկարային քայլ էր, եւ հիմա այդ միությունը ավելի ու ավելի շատ է «սատանայի հետ դաշինք» հիշեցնում, գրում է American Thinker ամերիկյան պահպանողական ամսագիրը:

Հնարավոր է, որ ավելի քան 6 տասնամյակ առաջ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին  իմաստ ուներ, եւ թուրքերը կարող էին օգնել խորհրդային առաջխաղացման դեմ պայքարում, սակայն ժամանակի հետ Թուրքիան վերածվել է «բարդ երեխայի», կարծում է հոդվածագիրը: 1974թ. ներխուժելով Կիպրոս՝ Թուրքիան դաշինքի ներսում պառակտում սադրեց, իսկ 2012թ. սկսեց կրակել Սիրիայի օբյեկտներին՝ իր արարքը բացատրելով այն հանգամանքով, որ Սիրիան ավելի վաղ կրակ է արձակել Թուրքիայի ուղղությամբ: 2000-ական թթ. այդ երկիրը սկսեց իսլամիզմի նկատմամբ վտանգավոր հակում դրսեւորել, ինչը պետք է ազդանշան լիներ ՆԱՏՕ-ի համար:

Վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել պետություններին միավորվել ԻՊ-ի դեմ պայքարելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է, որ Թուրքիան արդեն վաղուց ԻՊ-ի դաշնակիցն է, քանի որ աջակցում է նավթի վաճառքի նրա գործողություններին:

Նշվում է, որ Արեւմուտքը Ռուսաստանի հետ ավելի շատ շփման եզրեր ունի, քան իսլամական աշխարհի: Այդ պատճառով ՆԱՏՕ-ն պետք է վերագնահատի իր դաշնակիցներին եւ Ռուսաստանին հրավիրի միանալ դաշինքին, փոխանցում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Նախագահը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու և գործընկերային...
ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու հարցը
ՆԱՏՕ անդամ երկրները սկսել են խորհրդակցությունները...
Ստոլտենբերգը խոստացել է Ուկրաինային զենք մատակարարելը ՆԱՏՕ-ի երկրների համար դարձնել պարտադիր
Մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներից վեց ամիս պահանջվեց՝ համաձայնեցնելու համար Ուկրաինային տրամադրվելիք լրացուցիչ օգնությունը...
Ամենաշատ