News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը կախման մեջ կգտնվի Վրաստանից այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն սկսել առաջնորդվել ազգային ու պետական շահերով, այլ ոչ թե բիզնեսի պահանջներով։ Հունիսի 30-ին նման կարծիք է հայտնել «Արևմտյան Հայաստանի խնդիրների ուսումնասիրության կենտրոն» գիտա-հետազոտական ֆոնդի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Հայ-վրացական հարաբերություններում ճնշման և կախվածության գործոնը միշտ էլ առկա է եղել, սակայն հայկական կողմն այն գերագնահատում է, քանի որ բացակայում է քաղաքական մտածելակերպը։ Մենք չենք մշակել Վրաստանի հետ հարաբերությունների նորմալ համակարգ, այդ պատճառով էլ միշտ տուժում ենք։ Մենք մոտենում ենք հարցերին բիզնես-մտածողությամբ, այլ ոչ թե քաղաքական»,- կարծում է Ալվրցյանը։

Ըստ նրա, Ջավախքը կարող է Վրաստանի վրա ճնշման հիմնական լծակ հանդիսանալ. «Ցանկացած պետություն՝ ունենալով այնպիսի լծակ, ինչպիսին Ջավախքն է, կվերցներ իրավիճակն իր ձեռքը, և ինքը պայմաններ կթելադրեր։ Չէ որ մենք կարող ենք ջավախահայության հարցը ներկայացնել միջազգային կառույցների քննարկմանը՝ պաշտպանելով մեր հայրենակիցների իրավունքները»,- կարծում է Ալվրցյանը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ նախագահ Սահակաշվիլուն Պատվո շքանշան հանձնելն ամենևին նրա արժանիքների համար չէր. «քաղաքականության մեջ նման շքանշանները ավելի շուտ խորհրդանշական բնույթ են կրում», ասել է նա։

Նրա կարծիքով, Հայաստանում Սահակաշվիլու ջերմ ընդունելությունը ոչ մի կերպ չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Մեկնաբանելով ռուս պատգամավորների հայտարարությունները՝ Ալվրցյանը նշել է, որ նման հայտարարությունները չի կարելի գնահատել որպես քաղաքական։ Դրանք, ըոտ նրա, ավելի շուտ կարելի է անվանել «աննրբազգաց ու անպատկառ»։

Սակայն, ըստ նրա, գոյություն ունի մեկ այլ վտանգավոր հետևանք. «նման քայլերով Հայաստանի իշխանություններն արդեն առաջին անգամը չէ, որ կոտրում են ջավախահայության դիմակայության ոգին ու կամքը, հիասթափեցնում են նրանց և ստիպում հետագայում եւս լռել»։ «Չի կարելի նման պարզամիտ քայլ կատարել՝ ամենաբարձր աստիճանի շքանշան տալով քաղաքական մի գործչի, որի ապագան հարցականի տակ է։ Նման քայլով Հայաստանը դիրքավորում է իրեն որպես Վրաստանի այն կառավարության քաղաքական հենարան, որի հիմքերն արդեն խարխլված են»,- հայտարարել է փորձագետը։

Քաղաքագետը նշել է նաև, որ Վրաստանը, կորցնելով Արևմուտքի աջակցությունը և ձեռք բերելով այնպիսի թշնամի, ինչպիսին Ռուսաստանն է, ի դեմս Հայաստանի՝ փնտրում է նոր դաշնակցի ու ռազմավարական գործընկերոջ, սակայն «նա չի կարող երբեք վստահելի գործընկեր դառնալ Հայաստանի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ