News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելը 2003թ. ԱՄՆ Իրաքյան արշավի ժամանակ գերմանացիների հակակրանքն էր հայտնել ցանկացած տեսակի ռազմական միջամտությունների նկատմամբ։  Այդուհանդերձ նա հիմա որոշել է ռազմական ուժեր ուղարկել Սիրիա. նրան այլ ելք չի մնում։ Այս մասին գրում է Süddeutsche Zeitung գերմանական պարբերականը՝ անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ պայքարում Ֆրանսիային աջակցելու համար Սիրիա «Տորնադո» ռմբակոծիչներ ուղարկելու Գերմանիայի որոշմանը։

«Իսլամական պետության» դեմ զինված պայքարը Անգելա Մերկելի «սեփական» պատերազմն է։ Կոսովոյում եւ Աֆղանստանում ռազմական միջամտությունը նրան ժառանգություն էր մնացել նախորդ կանցլեր Գերհարդ Շրյոդերից։ Կոնգոյում, Լիբանանի ափերին եւ Մալիում նախկին առաքելությունը խաղաղարար բնույթ էր կրում։ Իսկ Լիբիայի պատերազմին Գերմանիան չէր մասնակցել»,- գրում է հեղինակը։ Պարբերականը անդրադառնում է Սիրիայում զինված միջամտությանը Բունդեսթագի տված հավանությանը։

«Հիմա Մերկելի կառավարությունը Բունդեսթագի շատ սպասելի հավանությունից հետո «Տորնադո» համալիրներ եւ ֆրեգատ է ուղարկում Սիրիա ու Միջերկրական ծով։ Դաշնային ուժերը ահաբեկիչները դիրքերը չեն ռմբակոծելու, սակայն կարեւոր աջակցություն են ցուցաբերելու նրանց դեմ պայքարում։ Մերկելը կարող է հիմա հայտնվել նրանց շարքերում, ովքեր արդեն երկար ժամանակ ցանկանում են ռազմական միջամտությամբ ավելի շատ միջազգային պատասխանատվություն ստանձնել եւ Սիրիայում ռազմական իրադարձություններին միջամտելը ներկայացնել որպես Գերմանիայի ինքնուրույն արտաքին քաղաքականության խորհրդանիշ։ Միայն թե դրան դժվար ինչ-որ մեկը հավատա»,- շարունակում է հոդվածագիրը։ Նրա կարծիքով՝ Մերկելին ուղղակի այլ ելք չի մնում։

«Մերկելի ռեալպոլտիկայում այդ որոշմանն ուղղակի այլընտրանք չկա։ Կանցլերն ուղղակի չի կարող չմիջամտել, քանի որ ոչ թե Գերմանիան է մտնում ԻՊ-ի դեմ պատերազմի մեջ, այլ ընդհակառակը, պատերազմն ինքն է ներթափանցել նրա մեջ։ Եթե անգամ այդ միջամտությունը ընդհանրապես խորհրդանշական է, ապա միայն այն պատճառով, որ Մերկելի արտաքին քաղաքական տարածքը այս պահին չափազանց սահմանափակ է։

Այն, որ Գերմանիան Ֆրանսիայի հարկադրանքով է մտել իր առաջին պատերազմի մեջ, ակնհայտ է։ 2006թ. Կոնգոյում ընտրություններին հետեւելու համար մի քանի հարյուր զինվորականներ ուղարկելը նույնպես Փարիզի ճնշման տակ տեղի ունեցավ։

Սակայն Փարիզի ահաբեկչություններից հետո Մերկելին այլ ելք չէր մնում, քան ֆրանսիացիներին եվրոպական համերաշխություն հայտնելը։  Համերաշխություն, որը ամիսներ շարունակ ԵՄ մյուս երկրները մերժում էին ցուցաբերել Գերմանիային փախստականների հարցում։ Սակայն Մերկելը պատրաստ է անել ամեն բան ֆրանս-գերմանական բարեկամությանը վերաբերող ակնկալիքներն արդարացնելու համար։

Մերկելի առաջին պատերազմը հեշտանում է նրանով, որ ԻՊ բարբարոսություները դրանց դեմ պայքարելու համար որեւէ բարոյական կասկած չեն թողնում»,- եզրափակում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ