News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանի Աղթամարի Ս. Խաչի վերաբացման եւ առաջին պատարագի մատուցումը պատշաճ կազմակերպելու համար Վան ժամանած Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը պատասխանել է թուրքական Presıj-ի հարցերին։ Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված:

Ինչի՞ հետ է կապված ձեր այցելությունը Վան։

Մեր այցելության նպատակն է՝ տեղում ստուգել սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի նախապատրաստությունները, հարկ եղած դեպքում շտկումներ իրականացնել։  Հանդիպեցինք նահանգապետի, քաղաքապետի, առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ եւ տեսանք, որ Վանի պաշտոնյաները եւ ժողովուրդը մեկ մարդու պես ոգեւորությամբ սպասում են հյուրերին։

Կարծեմ նախատեսված խաչը չեն հասցնելու մինչ պատարագ ը տեղադրել եկեղեցու վրա։ Դա խնդիրներ չի՞ առաջացնի։

Խաչի տեղադրման հարցում որեւէ խնդիր չկա։  Անկարայից, այդ հարցում, որեւէ անհանգստություն չունենք։ Նշվում է, որ տեխնիկական պատճառով խաչը չեն հասցնի տեղադրել մինչեւ սեպտեմբերի 19-ը, քանի որ խաչի տեղադրման համար լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ եւ դրա համար ժամանակը չի բավականացնում։ Խաչը չտեղադրելու հարցում որեւէ անհանգստություն չկա։ Եթե խաչի տեղադրման հետ կապված տեխնիկական կառուցվածքները ավարտվեն եւ խնդրի լուծման միջոցը գտնվի, խաչը մինչեւ սեպտեմբերի 19-ը կտեղադրվի։ Մեզ երբեք չեն ասել, թե խաչ չի տեղադրվելու։

Պատարագին  քանի՞ հոգի կմասնակցի։

Իմ կարծիքով, 1500 հոգի կմասնակցի։ Բայց դա ենթադրություն է եւ կոնկրետ թիվ հնարավոր չէ ասել։ Հնարավոր է նշել 2 հազար, կամ ավելի շատ։

Կներկայացնե՞ք պատարագի ծրագիրը։

Պատարագը կսկսի ժամը 11։00-ին եւ կավարտի 14։00-ին։ Պատարագից հետո այլ միջոցառումներ կան նախատեսված։ Քանի որ բոլորը չեն կարող ներկա գտնվել եկեղեցու ներսում ընթացող պատարագին, դրսում 2 հարթ էկրան է տեղադրվելու, որպեսզի դրսում կարողանան հետեւել։ Սակայն պատարագից հետո բոլորը կարող են մտնել եկեղեցի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ