News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շուրջօրյա հանրահավաքի ու երթի ժամանակ խուսափել ոստիկանների հետ բախումներ հրահրող սադրիչներից:

«Ոստիկանները մեր եղբայրներն են, մեր հարազատները, թույլ չտաք իշխանությունների իրենց սադրիչների միջոցով հրահրել ժողովուրդ-իշխանություն  բախումներ: Ոչ մեկ մատով չկպչի ոչ մի ոստիկանի»,- իր ելույթում հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչը միաժամանակ դիմեց ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ հիշեցնելով, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց հարազատներն են ու ընկերները, պայքարում են նաեւ իրենց ապագայի համար՝ կոչ անելով չկատարաել իշխանությունների ապօրինի հրահանգները:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ կոչ արեց ուշադրություն չդարձնելով եղանակային պայմաններին եւ անհարմարություններին՝ պայքարել իրենց ապագայի համար:

Նշենք, որ հանրահավաքին կհաջորդի երթ, որից հետո կազմակերպիչները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ ստեղծել Ազատության հրապարակում:

Նշենք, որ որը ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց հետ վրաններ բերել հանրահավաքին, թեեւ քաղաքապետարանը մերժել էր Ազատության հրապարակում վրան տեղադրելու թույլտվության՝ «Նոր Հայաստանի» դիմումը:

Նշենք, որ «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:

«Ոչ»-ի ճակատի մաս կազմող ու «Ընդդիմության միասնական շտաբից» առանձին հանդես եկող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որին միացել է  նաեւ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին գնալու է Ազատության հրապարակ եւ սատարելու է «Նոր Հայաստանին»: «Ոչ»-ի ճակատի առաջիկա հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 3–ին:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բա­ցա­ռել «­կար­միր բե­րետներ»-ի ներ­կա­յու­թյու­նը հա­վաք­նե­րին. Իրավապաշտպան ՀԿ-ներ
Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի...
Հանդիպեցի Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Հաւք» ԱԹՍ մրցույթում զբաղեցրել են մրցանակային տեղեր․Փաշինյան (վիդեո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
«Հրապարակ». «Շանթ»-ի սեփականատերը հաղորդում է ներկայացրել զինդատախազի տեղակալի դեմ
Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն...
«Փաստ». Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ
Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են...
«Հրապարակ». Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ
Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ