News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Նարդարան բնակավայրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Մթնշաղից հետո ավանում ոստիկանության եւ ներքին զորքերի ուժերը մնում են, որոնք զբաղեցրել են առանցքային դիրքերը: Տեղի բնակիչներին թույլ չեն տալիս հավաքվել: Ավանի կենտրոնական հատվածներում տրանսպորտային երթեւեկությունն արգելված է:

Այսօրվա գործողության ընթացքում մի քանի մարդ է ձերբակալվել: Տներում անցկացված խուզարկությունների ժամանակ բռնագրավել են նույնիսկ կենցաղային կացինները: Ավանում նախկինի պես էլեկտրականություն չկա: Միայն երեկոյան կողմ սկսել է գործել բջջային ինտերնետը:

Դեռեւս հստակ չէ նաեւ նոյեմբերի 26-ի գործողության ժամանակ զոհվածների հուղարկավորության հարցը: Որոշ տեղեկությունների համաձայն, նրանց գաղտնի հողին են հանձնել:

Իշխանամետ լրատվամիջոցները հաղորդում են Նարդարանում կարգուկանոն հաստատելու եւ բարիկադները քանդելու մասին: Սակայն տեղական ավագանին հիշեցնում է, որ բողոքի ակցիան ավարտվել է, իսկ բարիկադները հավաքվել են դեռեւս նոյեմբերի 29-ին:

Վաղը նույնպես ծանր օր է սպասվում. դեկտեմբերի 2-ն Իմամ Հուսեյնի սգո 40-րդ օրն է, որը շիաները նշում են Մուհարամ ամսին: Ըստ Contact.az-ի, սովորաբար այդ օրը հազարավոր հավատացյալներ Նարդարանում հավաքվում են սգո արարողությունների: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ