Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորեքշաբթի որոշում կկայացնի Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին մասնակցելու հարցով։
Քվեարկությանը կնախորդեն բանավեճեր, որոնք կսկսվեն առավոտյան 11։30-ին եւ կավարտվեն 22։00-ին։ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբոնը վարչապետ Դեւիդ Քեմերոնին խնդրել էր երկօրյա քննարկումներ անցկացնել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան իրենց կարծիքը հայտնել այդ կարեւոր հարցի վերաբերյալ։ Քեմերոնը համաձայնել է մեկօրյա, սակայն երկարատեւ քննարկումների։ Լեյբորիտներն ամեն դեպքում դժգոհ են մնացել եւ կարծում են, որ քննարկմանը շատ քիչ ժամանակ է հատկացվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։