News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չնայած Նարդարանում արտակարգ դրության ոչ պաշտոնական ռեժիմին՝ տեղաբնակները հավաքվել են «Իմամ Հուսեյնի 40 օրվա» սգո արարողությունները նշելու համար։

Ընդ որում, այլ շրջանների ուխտավորներին թույլ չեն տվել մասնակցել արարողությանը։ Ավանում մնում են Ներքին զորքերի ուժերը եւ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատայինները, որոնք չեն խոչընդոտում հավատացյալներին այցելել սրբավայրեր։ Այս մասին հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով ավագանու խորհրդի ղեկավար Նատիգ Քերիմովին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նախօրեին ավանում ձերբակալվել է 19 մարդ։ Մեկ ընտանիքում ձերբակալվել է 3 մարդ, ինչի հետեւանքով նրանց մայրը սրտի կաթված է ստացել։

Նշենք, որ ավանն արդեն 6-րդ օրն է՝ մնում է առանց էլեկտրաէներգիայի։ Նարդարանից ոչ հեռու գտնվող Մաշթաղ ավան թույլ չեն տալիս մասնավոր տրանսպորտի երթեւեկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով
Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների...
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ