News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու իր ձգտումներում Թուրքիան համագործակցում է մի շարք ընդդիմադիր խմբավորումների հետ, որոնցից մի քանիսը, ինչպես պնդում են քննադատները, ծայրահեղական են։ Այս մասին գրում է The Los Angeles Times թերթը։

Չնայած Անկարայի այն հայտարարություններին, որ Թուրքիան միայն չափավոր ընդդիմությանն է պաշտպանում, որոշ վերլուծաբաններ կասկածում են, որ թուրքերը տնտեսական կապեր ունեն ԻՊ-ի եւ «Ալ Կաիդայի» որոշ ճյուղերի հետ։ Տարածաշրջանային փորձագետ Մուին Ռաբբանիի խոսքով՝ ներկայումս Թուրքիան ընդդիմության համար ամենակարեւոր երկիրն է։

«Հորդանանցիները շատ ավելի ընտրողական մոտեցան այն հարցին, իսկ թուրքերը ուղղակի բացեցին սահմանը եւ որոշեցին, որ որքան լայն բաց լինի սահմանը, այնքան ավելի շատ օգնություն կստացվի եւ Ասադը ավելի շուտ կհեռանա»,- ասել է Ռաբբանին, փոխանցում է Gazeta-ն։

Շատերի մոտ հարցեր է առաջ բերում այն փաստը, որ Թուրքիան անգործության է մատնված եղել, երբ մեկ տարի առաջ ԻՊ-ը գրոհել էր Քոբանին։ Փորձագետները կարծում են, որ իր անգործությամբ Անկարան ոչ միայն օգնել է գրոհայինները, այլ նաեւ ջանացել է կանխել քրդական պետության ձեւավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ