Մեծ Բրիտանիան կարծում է, որ Սիրիայում անցումային կառավարությունը պետք է ձեւավորվի 6 ամսվա ընթացքում, իսկ իշխանության ընտրությունները՝ 18 ամսվա ընթացքում։ Ընդ որում քաղաքական գործընթացի պայմանները պետք է մշակվեն Վիեննայի բանակցություններում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դեւիդ Քեմերոնը։
«Հիմա Վիեննայում բանակցային գործընթաց է ընթանում... Մենք կարծում ենք, որ Սիրիայում անցումային կառավարությունը պետք է ձեւավորվի 6 ամսվա ընթացքում։ Պետք է ձեւավորվի նոր սահմանադրություն, ընտրությունները պետք է կայանան 18 ամսվա ընթացքում»,- ասել է Քեմերոնը խորհրդարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։