News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրք-սիրիական սահմանը հատելուց հետո «Իսլամական պետության» նավթատարները տեղափոխվում են նավահանգիստներ եւ նավերով ուղարկվում երրորդ երկրներ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ ՊՆ-ն որպես ապացույց ներկայացրել է արբանյակային լուսանկարները, որոնցում, ըստ ռուս զինվորականների, պատկերված են ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքներից Թուրքիա ուղեւորվող բենզատարների շարասյուները։

«Նոյեմբերի 16-ին Ռեյհանլիում արված լուսանկարում դուք տեսնում եք Սիրիայի սահմանի մոտակայքում մինչեւ 360 բենզատար եւ մեծ բեռնատար ավտոմեքենաներ։ «Բ» քառակուսիում կա 160 բենզատար, որոնք հատել են սահմանը։ «Ա» քառակուսիում երեւում է 100 մեքենա, որոնք շարժվում են դեպի Սիրիայի սահման»,- ասել է Ռուդսկոյը ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ տիեզերական հետախուզության միջոցներով հստակ երեւում է, որ սահմանը հատելուց հետո ավտոցիստեռնները եւ բեռնատար մեքենաները ուղեւորվում են Դերթյոլ եւ Իսքանդերուն նավահանգիստներ, որտեղ տանկերների համար կան  հատուկ նավամատույցներ։ «Նավթի մի մասը վերաբեռնում են եւ ուղարկում Թուրքիայի սահմաններից դուրս»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ