News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատը չի մասնակցի սեպտեմբերին 19-ին Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի արարողությանը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ պալատն իր անդամներին տեղեկացրել է Թուրքիայի առեւտրա-արդյունաբերական պալատի կողմից ստացված հրավերի մասին, սակայն պալատի անդամներից ոչ մեկը պատարագին մասնակցելու ցանկություն չի հայտնել: Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ իրենք ֆաքսով տեղեկացրել են Թուրքիայի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահին, որ հայկական կողմը չի մասնակցելու միջոցառմանը: «Մենք ուզում էինք գնալ, քանի որ Երեւանում այդ մասին համապատասխան հուշագիր էինք ստորագրել: Սակայն ստացվեց այնպես, որ չենք մասնակցելու»,-ասաց Մարտիրոսյանը:

Նա նաեւ հավելեց, որ այդ որոշումը կայացրել են ավելի վաղ՝ մինչեւ վերջին զարգացումները, երբ հայտնի դարձավ, որ պատարագը մատուցվելու է առանց եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու: «Մենք օգոստոսի 26-ին ֆաքսով հայտնել ենք, որ չենք մասնակցելու»,-ասաց Երեւանի  առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահը:

Նշենք, որ այս տարվա մայիսին Երեւան էր ժամանել Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն: Երբ հայտնի դարձավ, որ պատարագը մատուցվելու է առանց խաչ տեղադրելու, Քանդաշօղլուն Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին հայտնել էր, որ սեպտեմբերին 19-ին հատկապես հայաստանցի հյուրերին ամենալավ ձեւով են դիմավորելու եւ  պատվելու: «Մենք ձեռներեցներ ենք եւ հավատում ենք, որ առեւտրա-տնտեսական կապերի բարելավման դեպքում շատ հարցեր կլուծվեն»-ասել է Քանդաշօղլուն՝ նշելով, որ իրենք ցանկանում են նաեւ Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատից եկողների համար մի լավ հյուրասիրություն կազմակերպել: Թուրք արդյունաբերողները, փաստորեն, ստիպված են լինելու պատարագի օրը պատվել եւ հյուրասիրել իրենք իրենց, քանի որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել այդ արարողությանը:  

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հայտարարել են, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ