Ահաբեկչությունն ամբողջ մարդկության խնդիրն է, եւ դրա դեմ պայքարում չեն կարող նախապայմաններ լինել: Այս մասին Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ահաբեկչությունը բոլոր պետությունների ընդհանուր խնդիրն է, եւ դրա դեմ պայքարում չեն կարող «եթե»-ներ լինել: Մենք շնորհակալ ենք կիպրական կողմից՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում նրա դիրքորոշման համար: Ահաբեկչությունը պետք է պարտության մատնել»,- հայտարարել է Լավրովը:
Ըստ ՏԱՍՍ-ի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդին էլ նշել է, որ ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը խոցվել է թուրքական ՌՕՈՒ-ի կողմից, ցնցել է Կիպրոսին:
«Ցնցված էինք ռուսական ռազմական Սու-24 օդանավի հետ կապված միջադեպի առիթով, որը մասնակցում էր ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական գործողությանը: Մենք համերաշխ ենք Ռուսաստանի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավարը: