News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն մեկնաբանելով  Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու վրա մինչեւ պատարագը խաչ չտեղադրելու համար իրենց մասնակցությունը չեղյալ հայտարարած Մայր Աթոռ Ս. Էջմիածնի որոշումը` նշել է. «Ճիշտ որոշում են կայացրել: Մենք խոսք են տալիս, որ կտեղադրենք ու չենք կարողանում»:

Թուրքական  IHA գործակալության փոխանցմամբ`  մինչ սեպտեմբերի 19-ի Ս. Խաչի վերաբացումը խաչի չտեղադրման պատճառով հայաստանցի հոգեւորականների այցի չեղյալ հայտարարելը, Վանում խիստ արձագանք է գտել:

Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն, ով  այս տարվա մայիսին Երեւանում մասնակցել է միջազգային տուրիզմի ցուցահանդեսին, նշել է, թե հայաստանցի հոգեւորականները ճիշտ են արել, որ չեղյալ են հայտարարել իրենց այցը եւ հավելել. «Խոսք ենք տալիս, որ կտեղադրենք ու հետո չենք կարողանում տեղադրել: Դա անելու բան չէ ու սխալ է:  Ափսոս է մեր այսքան աշխատանքը:  Պետք է անպայման խաչը տեղադրել: Չպետք է նման մանր բանի համար այս խնդիրը փակուղի մտցնել: Տուրիզմի եւ մշակույթի նախարարը պետք է այս խնդիրը լուծի:  Նախարարին նամակ եմ գրելու եւ հասարակական կազմակերպությունների ու Վանի պատգամավորների հետ կազմակերպվելիք ժողովին քննարկելու եմ այս հարցը»-նշել է Զահիր Քանդաշօղլուն:  

Նշենք, որ օրեր առաջ Վան ժամանած Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը նշել էր, թե Վանի նահանգապետն իրեն հայտնել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով չեն հասցնի մինչեւ պատարագ տեղադրել 200 կիլոգրամանոց խաչը, որի տեղադրումը կիրականացվի պատարագից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ